
Ինչու է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և «քանդում» ընտանեկան բժշկությունը մարզերում. Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի որոշ կենսագրական տվյալներ է հրապարակել ու հրապարակային հարցեր հնչեցրել.
«ԲԱՆԱԿԻՑ ԹՌԱԾԸ
2024թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում , երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների : Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տրիապետում , քանի որ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ:
Եվ ահա ուսումնասիրելով Արտակ Ջումայանի ինքնակենսագրականը, որը նախարարության պաշտոնական կայքում է, պարզվում է, որ Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքայն գործունեությունը աղերս չի ունեցել ընտանեկան բժշկության հետ:
Եվ հիմա ամենակարևորը
Արտակ Ջումայանը մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հեղափոխությունից հետո ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն զորակոչվելու փոխարեն ստացել է պաշտոն, այնուհետ 2019 թվականին, երբ լրացել է 35 տարին, հաշվառվել է Կոտայքի մարզի զինվորական կոմիսարյատում։ Առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխանը պիտի տան զինվորական դատախազությունւ, Ազգային անվտանգությունը, ՀՀ կառավարությունը։
1․ Ինչու 2018 թվականին Արտակ Ջումայանը չի հաշվառվել,
2․ Որպեսզի 2006 թվականին ՌԴ-ի կողմից զինվորական կոչումը ՀՀ-ում ընդունվեր, պետք է Արտակ Ջումայանին քաղաքացիություն պիտի շնորեր ՀՀ Նախագահը, սակայն այդ հրամանագիրը ես չգտա։ Ինչպես է նա դառել ՀՀ պահեստազորի սպա։
3․ Ինչու են ՌԴ քաղաքացուն բերել Հայաստան և վստահել բարձրագույն պաշտոն, որը ենթադրում է գաղտնիություն պարունակող բազմաթիվ փաստաթղթերի հետ աշխատանք․․․
4․ Ինչու է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և <<քանդում>> ընտանեկան բժշկությունը մարզերում»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան