
Ապագան հասավ մարզային բժշկական կենտրոններին, որոնք վերցրեցին մարզպետերի ձեռքից և տվեցին ԱՆ-ին. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Ապագան հասավ մարզային բժշկական կենտրոններին
Այսօր կառավարության նիստիում հաստատվեց՝ ՀՀ բոլոր մարզային ենթակայության հիվանդանոցների կառավարման լիազորությունները մարզպետներից վերցրեցին և կառավարման լիազորությունները վերապահվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։ Ավելի գեղեցիկ «կոռուպցիոն կենտրոնացում» հնարավոր չեր պատկերացնել ՀՀ կառավարության ապակենտրոնացնող քաղաքականության ֆոնի վրա։ Հետաքրքիրն այն է, որ բոլոր մարզպետները բազմաթիվ առարկություններ են ներկայացրել, բայց ՀՀ առողջապահության նախարարություն-ը այս առարկություններին պատասխանել է շատ կարճ՝ « Չի ընդունվել»։
Հ․Գ․ Մարզպետ կար, ասում էր «չեն կարա, չեմ թողնի»)))
Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է. «Վեր հանված թերությունները չնայած առաջին հայացքից ունեն տեղային բնույթ, սակայն արտացոլում են կազմակերպությունների մարզային կառավարման ընդհանրական թերությունները։ Մարզպետները հանդիսանում են բժշկական կազմակերպությունների հիմնադիրները և միակ՝ 100% բաժնեմասի սեփականատերը և ունեն ուղիղ պարտականություն կառավարել բժշկական կազմակերպությունը։
Մասնավորապես, նախահաշիվների կազմումը, դրա ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը, բժշկական կազմակերպության տնօրենների զարգացման ծրագրերի մոնիթորինգը, վճարովի ծառայությունների հաշվարկման և իրական ծախսերի վրա հիմնված գների հաստատումը, ֆինանսական գործիքների կիրառումը, պահուստների ձևավորումը, կադրային քաղաքականությունը համարվում են այն լծակները, որոնք հնարավորություն են տալիս կառավարելի դարձնել բժշկական կազմակերպությունների ղեկավարների կողմից հնարավոր ռիսկերի ստեղծումը։
Ցանկացած դեպքում, մարզային ենթակայության ավելի քան 40 բժշկական կենտրոնների կառավարման ցանկացած մոդելի դեպքում համապատասխան ունակություններով, գիտելիքներով և փորձով օժտված կառավարիչներ ունենալը, համապատասխան մասնագիտական ներուժ ունեցող ֆինանսական կառավարման, տնտեսագիտական, հաշվապահական մասնագիտություններին տիրապետող անձնակազմ ձևավորելը բարդ և գրեթե անիրականանալի գործընթաց է։
Ելնելով վերը նշվածից և հիմնվելով բազմաթիվ երկրներում ներդրված փորձի վրա, առաջարկվում է իրականացնել մարզային բժշկական կազմակերպությունների կառավարման մոդելի փոփոխություն:
Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը.
2024 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ կայացած խորհրդակցության, թիվ Վ/115-2024 արձանագրության 3.1.2 կետով հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել մարզային բժշկական կենտրոնների կառավարման մոդելի փոփոխության ուղղությամբ, որի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է վերջիններիս կառավարման լիազորությունները վերապահել Առողջապահության նախարարին:
Բացի այդ հաշվի առնելով, որ 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն ՀՀ կառավարության որոշմամբ է սահմանվում մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարման լիազորությունները, կամ պարզապես որոշների մասով բացակայում է, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել վերոնշյալ ՀՀ կառավարության որոշման մեջ»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է Արտակ Ջումայանը խաբելով պաշտոնավարում և «քանդում» ընտանեկան բժշկությունը մարզերում. Անուշ Պողոսյան
- Անուշ Պողոսյանն ահազանգում է ԲԿ-ներում ատկատի մասին
- Եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնան, ապա այն նորմալ է.Ավանեսյանը՝ երկու տարբեր ԲԿ-ների միավորման մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան