
Ավտոբուսի մասնակցությամբ վթար Երևանում. Կան տուժածներ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:25-ի սահմաններում Քանաքեռցի և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան