
Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է.
«Սաղդ ձեզ դրել եք Նաստրադամուսի տեղը, մարդիկ ի՞նչ իմանային, որ ձյուն կգա:
Աննննննախադեպ ձյուն ա՝ վայելեք:
Սովորական քաղաք ա՞, որ սովորական ձյուն գա: Ձմեռային անվադողը ո՞րս ա: Մի քանի օրվա համար պետք ա փոխեի՞ն: Կարող ա՞ 500 դրամ եք տալիս, որ փոխեն: Համ ուզում եք ձյան գեղեցկությունը վայելեք, համ ասում եք մաքրած չի: Որ մաքրեն, ինչն եք վայելելու: Կամ դուք ուզում եք ձյունը վայելեք, մաքրողները չեն ուզու՞մ:
Կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն: Ինչ անում են դժգոհ եք: Մարդիկ էլ կան, որ ասում են աղ ու ավազ ցանեիք: Ախր ո՞նց կարելի է նման հետամնաց բան ասել: Քաղաքաը աղով ու ավազով կեղտոտե՞ն: Կրթվեք, էլի: Ուզում են առողջ մնաք, դուք ասում եք շտապօգության մեքենան տեղ չի հասնում՝ ձմեռային անվադող չունի: Վատ բան են ուզու՞մ, որ չեն ուզում շտապօգնության կանչի կարիք ունենաք:
Շնորհակալ եղեք, այդքան լուսանկար է հրապարակվել, որ ամեն բան արվում է:
Ձյանը նայել չեք ուզում՝ այդ նկարները նայեք: Երջանկությունը մի անջատեք»:
Հարակից հրապարակումներ`
- Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
- Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ. Արայիկ Հարությունյանը՝ կաթվածահար եղած Երևանի մասին
- Բազմաթիվ ավտովթարներ են արձանագրվել Երևանում
- Երևան-Սևան ճանապարհին՝ կմ-անոց խցանումներ, քաղաքացիները հրելով փորձում են դուրս բերել շտապօգնության մեքենան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան