
37 տարի մեր կենսագրությունից գողացված է․ Բագրատ Սրբազան
«37 տարի առաջ այս օրը այս նույն ձյունն էր, նույն մարդիկ, փոքրաթիվ մարդիկ, որոնք դուրս էին եկել Ազատության հրապարակ (այն ժամանակ հայտնի՝ Թատերական հրապարակ) և իրենց հանձնաձությունն էին հայտնում մեր ինքնության ու ազատագրության համար»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը։
Նա մաղթեց, որ ազատագրումը լինի ոչ թե սոսկ հիշատակության, այլ գործողություններից ծնված արդյունք։
«Մեր կենսագրությունը գողացված է։ 37 տարի մեր կենսագրությունից գողացված է։ Մենք վերադարձել ենք այն նույն կետին, որտեղ գտնվել ենք 37 տարի առաջ։ Քիչ առաջ լրագրողը հարցրեց Արցախ վերադարձի հնարավորության մասին։ Ամեն ինչ հնարավոր է այս կյանքում։ 37 տարի առաջ մարդիկ այս նույն ձյան տակ այդ պրկումն ունեցան, ոչ ոք չէր մտածում, թե ինչ է լինելու հետագայում, բայց ազատագրվեց Արցախը։ Առաջին հերթին ազատագրվեց Հայաստանը, ինչը երաշխիք դարձավ Արցախի ազատագրմանը։ Նույնը լինելու է նաև այսօր»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան