
Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ ունեցանք կորսված Արցախ. Դավիթ Գալստյան
«Արցախը կա, Արցախը լինելու է անկախ նրանից, թե որ իշխանությունն ինչ է արել Արցախի գլխին, նրանք պատասխան են տալու»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով Բագրատ Սրբազանի, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, Արցախի ԱԺ պատգամավորների հետ Արցախյան շարժման 37-ամյակի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
«Արցախի հարցը որևէ իշխանության սեփականությունը չէ, որևէ իշխանությունը չի կարող փակել հայ ժողովրդի պայքարը։
Ինձ համար ընկալելի, ընդունելի է անկախ Արցախ վերադառնալը, եթե կան այլ առաջարկներ, անհրաժեշտ է քննարկել, հասկանալ։ Իհարկե, Ադրբեջանի երաշխիքներով որևէ հայ չի վերադառնա։ Պետք է լինեն այլ երաշխիքներ, իսկ այլ երաշխիքներ լինելու դեպքում պետք է ներկայացվեն հանրությանը ու քննարկվի»,- նշեց նա։
Դ. Գալստյանն ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխությունների մասին խոսող Փաշինյանի օգնությամբ, միջնորդությամբ, անմիջական մասնակցությամբ ունեցանք կորսված Արցախի տարածք, որը բռնազավթված է Ադրեջանի կողմից։
Ըստ նրա, թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը փորձում է հաճոյանալ այդ տանդեմին, փորձում է իր համար հենարան գտնել հենց այդ տանդեմի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է. Օհանյան
- Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
- Թույլ տվեք ինքս ինձ հռչակել «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և մարտիկ, Նիկոլ Փաշինյան
- Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան
- Արցախյան նոր օրակարգ. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան