
Հերթական նման դատն է, որ իբր թե արցախցիները մեղավոր են. Դավիթ Գալստյանը՝ Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու մասին
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ, իր ազգական՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու ու դատելու գործընթացը ՀՀ իշխանությունների «արցախցիները մեղավոր են» հայտարարությունների մեջ է տեղավորվում։
«Սարգիս Գալստյանի փաստաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը, որ ապօրինի են ձերբակալել։ Օրվա իշխանությունները ցանկացած պահ, առիթ բաց չեն թողնում իրենց մեղքերն այլ մարդկանց վրա տեղափոխելու, սալքներն ուղղելու համար։ Սա հերթական նման դատն էր, որ իբր թե արցախցիները մեղավոր են։
Ըստ փաստաբանի խոսքերի, միայն ու միայն իրենց ունեցած փաստը, որ Սարգիս Գալստյանն իբր թե լրտես է, դա հայ-թուրքական բառարանն էր, որը գտել են, որն այդ մարդու մասնագիտության հետ էր կապված և հիմնվելով դրա վրա կամ ճնշումների ներքո կորզած ինքնախոստովանական ցուցմունքով, որն առ ոչինչ է, մարդուն ազատազրկում են։ Իհարկե, իմ գնահատականը բացասական է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Դավիթ Գալստյանը։
Հարցին՝ Սարգիս Գալստյանը սեփական կամքո՞վ էր մնացել Արցախում, թե՞ ճնշումներ են եղել, Դավիթ Գալստյանն ասաց. «Նա վերջին օրերին նշանակում էր ստացել, մտածել էր, որ Արցախում կմնան մի քանի տասնյակ, հարյուրավոր մարդիկ, երբ որ անհնարին է դարձել, ադրբեջանցիները սկսել են Սարգիս Գալստյանի տան խուզարկությունը, ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք նրանց կյանքի համար վտանգ է եղել, թողել ու դուրս են եկել։
Տրամաբանորեն, եթե վերցնենք, որ եղել է իրենց իսկ ներկայացրած անձը, ապա ինչո՞ւ է թողել և եկել»։
Հիշեցնենք, որ լրտեսության համար մեղադրվող Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ Նա ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ոչ մի տեղ դուրս չէինք գալիս, միայն հացի համար էինք գնում խանութ. Պատմում է Արցախում մնացած Սարգիս Գալստյանի կինը
- Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
- Սարգիս Գալստյանին Արցախում պաշտոնի նշանակելու հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
- Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
- Սարգիս Գալստյանը Ադրբեջանի կողմից որևէ պաշտոնի չի նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան