
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրում է.
Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ ասել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»։
Տեսանյութը՝ հանրային գործիչ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
- Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան
- Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե եղանակն ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ. Արայիկ Հարությունյանը՝ կաթվածահար եղած Երևանի մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան