
Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը․ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․
«Ինչպես չխաղալ Նիկոլի պարտադրած խաղը, կամ GAME OVER-ի պարզեցված սցենարը
Օրվա խորհրդով
Երեկվա առնետագիտության դասախոսության օրը պատահական չէր ընտրված. փետրվարի 19-ը Գուրգեն Մարգարյանի սպանության օրն էր և Արցախյան շարժման մեկնարկի հերթական տարեդարձի նախօրյակը: «Սահմանադրական մարգարիտներն» ու հարկ մուծելու կենսափիլիսոփայությունը որպես պետական գաղափարախոսություն ներկայացնելու ճիգերն ընդամենը հայկական պետականությունը վերջնականապես լուծարելու հռչակագիր էր: Սրա մասին զգուշացնում էինք հինգ տարի անընդմեջ: Մինչ այս պահը մամուլը, տարատեսակ գործիչներ ու մեկնաբաններ ու, մեծ հաշվով բոլորս, խաղում ենք Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի ու քպ-ական գործակալական ցանցի սցենարով պարտադրած խաղի կանոններով: Բավական է Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մի լուսանկար հրապարակեն կամ մի ապուշություն դուրս տան, միանգամից հետևում է լրագրողների զանգերի տարափը, իսկ եթերը լցվում է տարատեսակ մեկնաբաններով ու մեկնաբանություններով:
Բավակա´ն է, վերջ պետք է տալ այս ամենին:
Ստացվում է, որ մենք մինչ օրս խաղում ենք այս զույգի միջոցով մեզ պարտադրվող խաղը, արձագանքելով դրանց ու սպասելով, թե երբ կլինի հաջորդը, որ կրկին լծվենք այդ անշնորհակալ գործին:
Ժամանակն է, որ հենց իրենց՝ հասարակության մեծամասնության համար ատելության առարկայի վերածված օտարահաճ այս զույգին ու հակասահմանադրական ճանապարհով մեր գլխին կարգած գործակալական հանցախմբին պարտադրվի մեր կողմից սահմանված խաղի կանոնները:
ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ
Եթե Հայաստանի Հանրապետությունում, ի մասնավորի Երևանում, կգտնվի 1000 պատվախնդիր ու արժանապատվության զգացում ունեցող այր ու կին, ապա իրենք մարտի 1-ին պետք է արգելափակեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Մանկական այգի, որտեղ իր ցուցումով տեղադրված է իր իսկ քաղաքական լեգիտիմության խորհրդանշան հանդիսացող «Մարտի 1-ի զոհերի» հուշարձանը: Զոհերի հիշատակը հարգելը Նիկոլ Փաշինյանին պետք է ընդամենը անձնական նեղմիտ նպատակներն հիմնավորելու ու քողարկելու համար: ԸՆԴԱՄԵՆԸ: Ուստի, մարտի 1-ին նրա մուտքը այգի պետք է արգելափակվի և սա կլինի Նիկոլի ու ՔՊ-ի ՄԵՐԺՄԱՆ քաղաքացիական շարժման խորհրդանշական մեկնակետը:
Ձեռնարկը կսկսվի մարտի 1-ի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակը հարգելով: Այդ օրը ազդարարվելու է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐ և դրան ուղղված քայլերի մեկնարկը: Նամակ-դիմում է ուղարկվում ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին, իսկ կառավարության անդամ հանդիսացող բոլոր նախարարներին ուղարկվում է A4 չափսի խորհրդանշական մաքուր թուղթ՝ հրաժարականի դիմում գրելու պահանջով՝ որպես վերջին հնարավորություն պատասխանատվության չենթարկվելու համար:
Նույն օրը Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության բոլոր պատգամավորները ՊԱՐՏԱԴԻՐ կերպով վայր են դնում իրենց մանդատները: Հակառակ պարագայում նրանք հռչակվում են բացահայտ նիկոլականներ ու օտար լծի սպասարկուներ:
Հայտարարվում է քաղաքացիական անհնազանդության ու գործակալական ցանցից ազատվելուն միտված ոչ ուժային ու օրինական գործողությունների մեկնարկը: Ստեղծվում է գործողությունները համադրող մարմին:
ՔԱՅԼ ԵՐԿՐՈՐԴ
Ապրիլի 24-ին արգելափակվում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող ու սրբադասված զոհերի հիշատակը անարգող Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ: Եթե մենք այս տարի թույլ ենք տալու Նիկոլ Փաշինյան անունով մեկին մուտք գործի Ծիծեռնակաբերդ, ապա մենք արժանի ենք նոր ողբերգությունների:
Ապրիլի 23-ին ջահերով երթի մասնակիցների համար կրակը կբերվի Մայր Աթոռից, խորհրդանշական ջահը վառելով Խրիմյան Հայրիկի շիրիմի մոտ: Ջահերով երթի մասնակիցները ապրիլի 24-ին հսկում իրականացնելով, առավոտյան արգելափակում են Նիկոլ Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ: Այդ օրը երթի բոլոր մասնակիցները Ծիծեռնակաբերդից իջնում են Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենում համազգային բազմամարդ ցույց՝ մեկ օրակարգային պահանջով՝ ՀԵՌԱՑՈՒՄ:
Ընդունվում է համազգային հռչակագիր՝ երկրում ստեղծված իրավիճակին գնահատականներ տալով, նախանշելով ապագա քայլերի հաջորդականությունը:
Անժամկետ արգելափակվում է Հանրապետության հրապարակը:
Պետք է բացառել տարատեսակ քաղաքական ու կեղծ քաղաքական սուբյեկտների, ինչպես նաև ստորաքարշ ու ծախու քաղտեխնոլոգների ակտիվացումը այս ընթացքում, որոնց հիմնական օրակարգը խափանարար գործողություններն ու հրահրիչ հայտարարություններն են լինելու:
Քաղաքական ընդդիմության հիմնական օրակարգային հարցը պետք է լինի հինգ տարով ձեռնպահ մնալ որևէ քաղաքական գործունեությունից՝ հնարավորություն ընձեռելով նոր ուժերին շուտափույթ ու արդյունավետ կերպով փրկել, այո´ փրկել, կազմաքանդվող ու կազմալուծվող պետականությունը: Հասարակության շրջանում քիչ թե շատ հեղինակություն վայելով այդ անհատներից կազմված կառավարությունը պետք է զբաղվի պետական կառավարման հարցերով՝ ճգնաժամային կառավարման ռեժիմով:
Հակառակ պարագայում, ծանր մեղադրանքով պարզ բացատրությունը հետևյալն է լինելու. ծնելով Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու եք նպաստել նրա կործանարար գործունեությանը»:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան