
Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին․ «Հանուն Արցախի» միավորման
«Հանուն Արցախի» միավորման հայտարարություն է տարածել Արցախյան շարժման 37-րդ տարեդարձի առթիվ։ Հայտարարության մեջ ասվում է․
«Այսօր լրանում է Արցախյան շարժման 37-րդ տարին, որը հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ հայրենասիրության, միասնության և աննկուն կամքի խորհրդանիշ։ Ղարաբաղյան շարժումը չէր սահմանափակվում միայն պահանջներով. այն դարձավ ազատության, արդարության և ինքնորոշման համար մղվող պայքարի սկիզբ։
Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնականության պայմաններում ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի կարող կոտրել մեր ազգային ինքնությունը։ Այսօր, երբ Արցախը ժամանակավորապես բռնազավթված է, իսկ հայ ժողովրդի առջև կանգնած են նոր ու ծանրագույն մարտահրավերներ, փետրվարի 20-ի պատգամը մեզ հուշում է, որ պայքարը երբեք չի ավարտվում, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել։
Փետրվարի 20-ը հիշեցնում է, որ Արցախը սոսկ հող կամ պատմություն չէ, այլ՝ հայության ոգին, ինքնությունն ու իրականության անբաժանելի մասը։ Ղարաբաղյան շարժումը ոչ թե անցյալի մի էջ է, այլ նոր սերունդների պայքարի շարունակական ուղեցույց։
Այսօրվա պայքարը նաև հարգանքի տուրք է բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի, Մայր Հայաստանի, Հայոց պետականության և մեր ժողովրդի ապագայի։ Փետրվարի 20-ը մեզ պարտավորեցնում է միավորվել, ուժեղանալ և շարունակել պայքարը հանուն Արցախի, արդարության և ազգային արժեքների ու արժանապատվության պաշտպանության»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան