
Մյասնիկյան պողոտայով մարդիկ ոտքով բարձրանում են տուն,հանրային տրանսպորը կանգնած է
Համացանցում Երևանի բնակիչները տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում՝ Երևանում չմաքրված ձյան պատճառով առաջացած երևեկության կաթվածահար լինելու մասին։ Մի քանի ժամ է մարդիկ կանգնած են կանգառներում ՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով։ Շատերն արդեն ոտքով են տուն գնում։
«Մեկ էլ 90-ականներին էի Մյասնիկյանը ոտքով բարձրացողներ տեսել»,- համացանցում գրել է քաղաքացին՝ հրապարակելով լուսանկար։
Մեկ այլ քաղաքացի էլ գրել է․ «Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»։
«Ապագան եկել է ։Կեցցե' 150 դրամը։ Երևանի հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել առատ ձյան պատճառով»,- նշել է մյուս քաղաքացին։
Խանջյան, Հերացի փողոցները, Մյասնիկյան և Գայի պողոտաները կաթվածահար են։Մեքենաների ծայրը չի երևում՝ չմաքրված փողոցների պատճառով առաջացած խցանման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան