
Խոշոր վթար Ուջանում. Կան հոսպիտալացվածներ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 10։00-ին տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ո., ծնված 1960 թ․) և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ. Բ., ծնված 1960 թ․)․ ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 1981 թ.), Լ. Գ.-ն (ծնված 1983 թ․) և Վ. Ա.-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան