
«Մեր Սարիկի» չեղած «ավտարիտետը» մնաց ձյան տակ. Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որի ղեկավարած ուժը մասնակցելու է Գյումրու ավագանու ընտրություններին, գրում է.
«Թե բա՝ մեր Սարիկը:
Թե էդ ո՞նց ուրիշի կուսակցությունից «գողացածը» դարձավ «Մեր Սարիկը»՝ դա թողնում եմ ՔՊ-ականների ֆանտազիային:
Բայց «Մեր Սարիկը» առաջին քննությունից խայտառակ ձևով «կտրվեց»:
Գյումրիում գիշերը ձյուն եկավ ու պարզվեց՝ Սարիկի «լավ կառավարումը» փուչիկ է՝ ինչպես Փաշինյանի հեղափոխությունը:
Քաղաքում խայտառակ վիճակ է. միայն քաղաքի կենտրոնում ավազ են լցնում, մայթերն ու քաղաքի մյուս հատվածները խայտառակ վիճակում են:
Մի խոսքով, «Մեր Սարիկը» քննությունից կտրվեց...
«Մեր Սարիկի» չեղած «ավտարիտետը» մնաց ձյան տակ»,-գրել է նա՝ կցելով լուսանկարներ ու տեսանյութ։
Նա նշել է, որ տեսանյութն արված է առավոտյան ժամը 10:30-ին, Գյումրիի ամենամարդաշատ տեղերից մեկում, որտեղ հատկապես շատ են զբոսաշրջիկները՝ Ձիթողցոնց տուն-թանգարանի մոտ, մի քիչ ներքև՝ «Բեռլին» ԲԿ-ն է:
Հարակից հրապարակումներ`
- Ճանապարհների վիճակը՝ ժամը 8:05-ի դրությամբ
- Ձեր Սարիկը մեր Ձորիկին վնաս չէ. Ռուբեն Մխիթարյան
- Հայաստանում սպասվում է ցուրտ և տաք օդային հոսանքների ճակատամարտ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան