
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է. Օհանյան
Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրանք է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա, Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն միայն կարող է լինել, եթե կառավարման համակարգում փոփոխություններ լինեն։
«Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի պահանջի բավարարման ճանապարհին է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է նոր պահանջներ, նոր պատժամիջոցներ դնել հայկական կողմի վրա»,- ասաց Ս.Օհանյանը։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ պետք է շարունակել պայքարը մեր ինքնության, Արցախ հետվերադարձի համար։
«Հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը՝ խորացել է։ Ադրբեջանն իրականացնելով ցեղասպանություն՝ ամբողջությամբ հայաթափեց Արցախն ու այսօր էլ հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը Բավքում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներ գերիներին։ Թատերականացված բեմականացում է, կեղծ է, ցավում եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն արցում։ Պետք է ամեն ինչ արվի ցեղասպան, հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա»,- ասաց նա։
Ս. Օհանյանի կարծիքով, Արցախի Հանրապետության իշխանության բոլոր ինստիտուտները պետք է գործեն, աշխատեն՝ Արցախի ժողովրդի կարգավիճակի և հավաքական պահելու, պայմաններ ստեղծելու հետագայում հավաքական առումով Արցախ հետվերադարձի համար։
Բագրատ Սրբազանը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ԱԺ պատգամավորներն Արցախյան շարժման 37-ամյակի առիթով այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան
- Հայաստանի խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի. Վարուժան Գեղամյան
- Թույլ տվեք ինքս ինձ հռչակել «իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և մարտիկ, Նիկոլ Փաշինյան
- Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան