
Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
Քիչ առաջ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը:
«Հարգելի գյումրեցիներ,
Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը:
Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,-նշված է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, թեկնածուների առաջադրումները մեկնարկում են վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Ե՞րբ կմեկնարկի Գյումրու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
- «Հրապարակ». Հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է
- «Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
- Գլխավոր դատախազությունը Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան