
Վարդան Ղուկասյանին գետնին տապալելով են բերման ենթարկել. Ղուկասյանի մերձավոր
Արդեն հայտնել ենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով նաև հայտարարել է մարտի 30-ին Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, հատուկ ջոկատայինների կողմից բերման է ենթարկվել։
Aysor.am-ը քիչ առաջ ահազանգ է ստացել Վարդան Ղուկասյանի թիմից, որ ոստիկանությունը բռնի ուժով, գետնին տապալելով բերման է ենթարկել Ղուկասյանին ու նրա մերձավորներին։ Նախկին քաղաքապետի մերձավորների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են ընթանում։
«Նիկոլը տեռոր է սկսել Գյումրում։ Իրենք հարցում են արել ու տեսել, որ Վարդան Ղուկասյանն ամենաշատ ձայներն ունի ու սկսել են տեռորը, բայց ինքը լավ չի ճանաչում Գյումրին ու գյումրեցուն։ Տասնապատիկ ավելի ենք հաղթելու ու ազատվենք ՔՊ ու Նիկոլ քաղցկեղից»,-ասել է նախկին քաղաքապետի մերձավորը, որի բնակարանում ու գրասենյակում այս պահին խուզարկություն են իրականացնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ ըստ վերջին հարցումների՝ Գյումրիում ՔՊ թեկնածուն չորրորդ տեղում է, առաջին երեք տեղում են Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն և Ռուբեն Մխիթարյանը։
Նշենք նաև, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում էլ քիչ առաջ հայտարարություն տեղադրվեց, որում հաստատվում է նրան բերման ենթարկելու փաստը։
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը
- «Մեր Սարիկի» չեղած «ավտարիտետը» մնաց ձյան տակ. Սուրենյանց
- «Հրապարակ». Հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է
- Ձեր Սարիկը մեր Ձորիկին վնաս չէ. Ռուբեն Մխիթարյան
- ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան