
«Հրապարակ». Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ի տարբերություն Գյումրու, Փարաքարում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով քաղաքական դաշտն այդքան էլ հետաքրքրված չէ, ուստի հնարավոր է կրկնվի նախորդ ընտրությունների պատկերը։ Մասնակցելու հայտ է ներկայացնելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը 2021-ին ստացել էր ամենաշատ՝ 48.94% ձայներ և ավագանու 21 մանդատից 10-ը, սակայն չկարողացավ ձևավորել մեծամասնություն, քանի որ ՔՊ-ն, իր լծակները գործի դնելով, գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ, և ձևավորեցին կոալիցիա։ «Ապրելու երկրի» թեկնածուն կրկին կլինի Վոլոդյա Գրիգորյանը։
ՔՊ թեկնածուն համայնքապետի ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախորդ ընտրություններից հետո համայնքի ղեկավարի 1-ին տեղակալն էր, այնուհետև ղեկավար դարձավ` Դավիթ Մինասյանի հրաժարականից հետո։ Սակայն 2023-ի աշնանը մահվան ելքով միջադեպից հետո նա հրաժարական տվեց, բայց կուսակցության անցկացրած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ ՔՊ-ի թեկնածուն։ 2021-ին ՔՊ-ն ստացել էր 27.54% ձայն։ Տեղեկություններ կան, որ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը ևս մտածում է առաջադրվելու մասին, սակայն նրա նախկին թիմակիցների մեծ մասն այլևս չի աջակցում նրան։ Մինասյանի դաշինքի նախկին անդամները, ովքեր 2021-ին ստացել էին 23.51%, նույնպես ծրագրում են առաջադրվել, սակայն դեռևս պարզ չէ՝ որ քաղաքական ուժի անվան տակ։
Այս թիմն ունի ավագանու ազդեցիկ անդամներ, համախոհներ, որոնք կարող են հետընտրական շրջանում միավորվել ՔՊ-ի հետ, եթե «Ապրելու երկրին» չհաջողվի ստանալ 50%-ից ավելի ձայն։ Կան մտահոգություններ, որ Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի, հիշենք, որ համայնքի մաս կազմող Մերձավանում վերջին միջադեպի արդյունքում անգամ մարդ սպանվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան