
Բյուջեից 1.6 մլրդ դրամ հատկացվեց 22 կրթական օբյեկտների կառուցման և վերանորոգման համար
«Նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցելով նախարարաության բյուջեից հերթական վերաբաշխման ծրագիրը։
Նրա խոսքով, որոշմամաբ 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից այդ նպատակներով կատարվելու է վերաբաշխում 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ավարտական փուլում են գտնվում 4 մանկապարտեզների, 6 մոդուլային դպրոցների, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման, 6 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման մասին է, որոնց մասով պետք է անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել:
«Խոսքը վերաբերում է նաև 13 օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության աշխատանքներին, որոնք գումարային արդյունքում հանգում են 1 մլրդ 593 մլն դրամի չափով վերաբաշխմանը»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր կրթական օբյեկտների անունները և տեղադիրքերը:
Հարակից հրապարակումներ`
- Արտադպրոցական ծառայությունների դեպքում 2024-ի համար կփոխհատուցվեն անկանխիկ ճանապարհով վճարված վարձավճարները. Սվաջյան
- Անահիտ աստվածուհու արձանն այսօրվանից դպրոցականները կարող են տեսնել դպրոցներին տրամադրվող տոմսերով
- ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան