Քաղաքական 11:34 21/02/2025 Հայաստան

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն անհանգստացնող կերպով աճում է. Նոր ցուցակում ներառված են նաև լրագրողներ

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն արագորեն աճում է։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պատրաստել է զեկույց. ըստ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ի զեկույցի՝ երկրում կար 331 քաղբանտարկյալ։

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 357 մարդու անուն։ Վերջիններիս պնդմամբ՝ այդ ձերբակալությունները կապված են իրենց քաղաքական հայացքների և մասնագիտական գործունեության հետ։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ «Լրագրողներ և բլոգերներ»- 27, «Իրավապաշտպաններ»- 4, «Ընդդիմադիր կուսակցության և քաղաքացիական հասարակության անդամներ»- 32, «Ցմահ բանտարկվածներ»- 12 մարդ և այլն։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների ալիքը լայն տարածում ստացավ, և տարբեր մեղադրանքներով ձերբակալվեցին ավելի քան 100 լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական և քաղաքական ակտիվիստներ, կրոնական գործիչներ։ Միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, այս հետապնդումները համարեցին քաղաքական դրդապատճառներ և կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին և հանել նրանց դեմ ներկայացված մեղադրանքները։

Իլհամ Ալիևի օրոք «Զանգվածային լրատվության, հեռահաղորդակցության մասին», «Տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները հանգեցրին մամուլի վրա ճնշումների մեծացմանը։ Երկրում արգելափակվեցին մի շարք կայքեր՝ Azadlig Radiosu, Azadlig qəzeti, Meydan TV, Abzas Media և այլն։ 2022 թվականի փետրվարի 8-ին ընդունվեց «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որով լրատվամիջոցների և լրագրողների տեղեկատվության հասանելիությունն էլ ավելի սահմանափակվեց։

Բաքվում կայացած COP29 կլիմայական համաժողովից առաջ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Նյու Յորք) դատապարտել էր Ադրբեջանում 11 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետների երկարաձգումը։ «Ադրբեջանում քննադատական հայացքներ ունեցող լրատվամիջոցներից 11 լրագրողների պարբերաբար կալանավորումները ցույց են տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։ Կոմիտեն մեջբերում է «Abzas Media»-ի գործով ձերբակալվածների անուններ՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա և այլք։

Իր կարիերայի ընթացքում Էլնարա Գասիմովան համագործակցել է ընդդիմադիր՝ Meydan TV, Mikroskop Media, Open Azerbaijan, և Abzas Media լրատվամիջոցների, ինչպես նաև՝ Voice of America-ի հետ: Լրագրողական պարտականությունները կատարելիս ալիևյան ռեժիմի կողմից բազմիցս ենթարկվել է սպառնալիքների և ոստիկանական բռնությունների: 2021 թվականի օգոստոսի 4-ին նա ձերբակալվել է Ղազարի շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ ֆեմինիստ ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս։ Ինչպես «Abzas Media»-ի կալանավորված մյուս լրագրողներին, նրան ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն՝ կազմակերպված խմբի կողմից): Իշխանությունների պնդմամբ՝ Գասիմովան, «Abzas Media»-ի տնօրեն Ուլվի Հասանլին և մյուսներն արտասահմանյան դոնոր կազմակերպություններից մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ են ներմուծել Ադրբեջան: Գասիմովան հերքում է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ինքն ու իր գործընկերները հետապնդվում են իրենց լրագրողական հետաքննության համար, որը կենտրոնանացած էր կոռուպցիայի վրա։ Ըստ նրա՝ իրենց ձերբակալությունները նպատակ ունեն լռեցնելու անկախ լրատվամիջոցներին ու կասեցնելու կոռուպցիոն հետագա բացահայտումները:

Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող լրագրող Էլնարա Գասիմովան բաց նամակով դիմել է հանրությանը՝ խոսելով կալանավայրում գտնվող կին բանտարկյալների նկատմամբ ապօրինությունների, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների, անմարդկային վերաբերմունքի մասին։ «Բաքվի թիվ 1 նախնական կալանքի կենտրոնի (BIT) կառավարման համակարգը շատ ասպեկտներ ունի, որոնք նման են Ադրբեջանի կառավարման համակարգին։ Ինչպես երկրում են ոտնահարվում քաղաքացիների իրավունքները, այնպես էլ խախտվում են BIT-ում կալանավորված անձանց իրավունքները։ Հաստատությունում ապօրինի զրկանքների են ենթարկվում նաև այս անձինք, որոնց ազատությունը խլել են «օրենքով»։ Այս մեկուսարանում, որն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք ստիպում են մեզ մոռանալ, որ 21-րդ դարում ենք, բացի պայմանների բացակայությունից, գերակշռում են նաև իրավախախտումները»,- գրում է Գասիմովան։

Անդրադառնալով բանտային էթիկային՝ լրագրողն ընդգծել է, որ «կին բանտարկյալները խտրականության են ենթարկվում. անձնակազմի մեծ մասը բանտարկյալների հետ խոսում է կոպիտ կամ նվաստացուցիչ ձևով: Երբեմն բանտարկյալները ենթարկվում են հոգեբանական կամ ֆիզիկական բռնության, և այդ ամենն իրականացնող աշխատակիցները ոչ միայն պատասխան չեն տալիս իրենց արարքների համար, այլև շարունակում են աշխատել։ ․․․Բացի այդ՝ BIT-ի աշխատակիցները մահակներն ու ձեռնաշղթաներն օգտագործում են որպես ահաբեկման միջոց, այլ ոչ թե որպես կանխարգելման միջոց, ինչպես նախատեսված է օրենքով (հոդված 45.2.1 և հոդված 45.2.2)»։

Կալանավորված կանանց ոտնահարված իրավունքները թվարկելիս Գասիմովան նշում է, որ իրեն և մյուսներին չեն տրամադրում իրենց հասանելիք ապրանքները, նրանք ծանոթ չեն անգամ կալանավայրի «Ներքին կարգապահական կանոններ»-ին, գաղտնալսվում են կին բանտարկյալների բոլոր հեռախոսազանգերը, կալանավորված կանանց հեռախոսային խոսակցությունների իրավունքները սահմանափակված են, աշխատակիցների կողմից արգելվում են զանգեր Թեժ գիծ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, դատախազություն կամ այլ կառույցներ: Խախտվում է կալանավորվածների «անմեղության կանխավարկած»-ը՝ նրանց անվանելով «հանցագործներ»։ «Սա ընդամենը մի մասն է Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող կալանավորվածների ոտնահարված իրավունքներից։ Երբ բողոքում ես դրանց դեմ, նրանք պատասխանում են. «Ես քեզ խնդրե՞լ եմ, որ հանցանք գործես ու հայտնվես այստեղ»»,- գրում է լրագրողը։

Թեև մի շարք երկրներ և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ շարունակում են կոչ անել Բաքվի իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բանտարկված լրագրողներին ու ակտիվիստներին, սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, որ «Ադրբեջանում ապահովված է լրատվամիջոցների ազատությունը, և որ լրագրողների ձերբակալությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով․․.»։ Անկասկած է, որ Գասիմովան և մյուս քաղբանտարկյալներն Արևմուտքին «ժողովրդավար Ադրբեջանն» են ներկայացնում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գատնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարան՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլորս...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am
14:41
Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ե՞րբ սպասել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
Սպասե՞լ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին,թե ոչ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է...
Աղբյուր` Panorama.am
14:27
Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը ստացանք, ամենի նպատակը նրան լռեցնելն է. Ռուբեն Մելիքյան
«Քիչ առաջ ստացա Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդության նյութերը։ Այս ամենի նպատակը էդգար Ղազարյանին լռեցնելն է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Շղթայական ավտովթար՝ «Զվարթնոց» տանող ճանապարհին
  Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:55
Մինչև հուլիսի 1-ը պարգևատրական զենքերը պետք է ներկայացնել Ոստիկանություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ։
Աղբյուր` Panorama.am
13:49
Մխիթարյանն ու Մոդրիչը նույնչափ են գնահատվում
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայտնի են Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամն ու դատավորը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր, փետրվարի 22-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
13:11
Էդգար Ղազարյանի պաշտպանությունը կստանձնենք ամբողջ կազմով. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Հասարակական ակտիվ գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպանությունը Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն կստանձնի ամբողջ կազմով։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
«Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք տարբեր խմբեր հավաքված, որոնք սոցիալական արդարություն են պահանջում»,-իր խոսքում նշեց...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազան. Փորձում են սահմանափակել Էդգար Ղազարյանի ազատ խոսքը
«Փորձում են մեղադրանք առաջադրել ու սահմանափակել հանրային գործիչ Էդգար Ղազարյանի ազատ խոսքը»,-այսօր հայտարարել է «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վայելեք Երևանի կարմիրգրքյան մաքուր օդը
Երևանում առատ տեղումներն այնուամենայնիվ մի դրական արդյունք ունեն։ Տարիներ շարունակ փոշով լեցուն, աղտոտված օդը շնչած մայրաքաղաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
11:23
«Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում առերևույթ խախտումներ կան. Դատախազ
2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին հրապարակմանը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն արձագանքել է իր ու հարևանների մասին...
Աղբյուր` Panorama.am
10:37
Վարդան Ղուկասյանի գրասենյակի մերձակայքում քաղաքացիական հագուստով ծպտված ոստիկանական գործակալներ են տեղակայված. Հայտարարություն
Գյումրիի նախկին քաղաքապետ. Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Վարդան Ղուկասյանի գրասենյակը հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
10:25
Անահիտ Ավանեսյանը մոլորեցնում է բնակչությանը. Անուշ Պողոսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է, որ այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու...
Աղբյուր` Panorama.am
10:18
Էդգար Ղազարյան. Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա լինելու են դատախազներն ու քննիչները
«Եթե իմ դեմ նախաձեռնված քրեական վարույթով ինչ-որ մեկը պիտի դատվի, ապա դա հաստատ լինելու են այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ավինյանին պետք է հասկացնենք, որ հրաժարական տալու ժամանակն է. Քաղաքացի
«Երևանի կոլապսի 2րդ օրն է մոտենում ավարտին։ Ցավոք, Ավինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջ հանրային դաշտում չի երևում։ Բայց եթե Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:35-ի դրությամբ
Փետրվարի 22-ին՝ ժամը 9:35-ի դրությամբ, Անիի, Նաիրիի,  Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Մասիսի, Արտաշատի,...
Աղբյուր` Panorama.am
09:35
Մտահոգվելու պատճառ չկա. Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության հիմնադիր  Վարդան Ղուկասյանն արդեն լավ է։ «Վարդան Ղուկասյանը ողջունում է ձեզ և հայտնում, որ մտահոգվելու պատճառ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}