
Բեռլինի Հոլոքոստի հուշահամալիրում տղամարդու են ծանր վիրավորել
Բեռլինում Հոլոքոստի հուշահամալիրում դանակով հարձակման հետևանքով տղամարդը ծանր վիրավորվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում են քաղաքային ոստիկանությունը սոցիալական ցանցերում։
«Ժամը 18-ի սահմաններում Եվրոպայում սպանված հրեաների հուշարձանի տարածքում՝ Միտտե թաղամասում, անհայտ անձը ծանր վիրավորել է մի տղամարդու։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները՝ օգնություն ցուցաբերելով դեպքին ականատես մի քանի անձանց։ Քննչական աշխատանքները շարունակվում են հանցագործության վայրում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։