
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը։
«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- նշվում է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հայ պատրիարքը նամակով դիմել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին
- «Չկռվող» արցախցիների մի մասը հերոսաբար զոհվել է 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին․ Արշավիր Ղարամյան