
Զելենսկին ստում է թե մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հանքային գործարքը. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե մերժել է ուկրաինական հանքանյութերի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։
«Նա ասաց. «Իհարկե, մենք ցանկանում ենք անել այս գործարքը, դա իմաստ ունի: Միակ բանն այն է, որ ես պետք է դա անցկացնեմ օրենսդրական գործընթացի միջով»: Նրանք պետք է հաստատեն այն: Երկու օր անց ես կարդացի, թե իբր Զելենսկին ասել, որ մերժել է գործարքը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպման ժամանակ ասելով . «Մենք դա անելու հնարավորություն չունենք»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուբիոն X-ում հրապարակված լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում։