
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Զվարթնոց» օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ապահովել է անվտանգ թռիչք-վայրէջքներ:
«Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ:
Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար»,- հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Հարակից հրապարակումներ`
- Ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 120սմ, երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ
- Երևանի մետրոպոլիտենն աշխատում է բնականոն հունով
- Բուք, ձյուն , մերկասառույց. Ճանապարհների վիճակը՝ ժամը 9-ի դրությամբ
- Երևան-Գյումրի ճանապարհին բախվել է մոտ 20 մեքենա