
Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն եղել էր 2016 թվականի հունվարի 1-2-ին. Լևոն Ազիզյան
«Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, ինչի արդյունքում Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել էր 40-50սմ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ավելի վաղ կենտրոնից հայտնել էին, որ երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։
Հարակից հրապարակումներ`
- Տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն. Հիդրոմետ
- Ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 120սմ, երկու օրում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ