
Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Այսդ տարվա հունվարին Հայաստանեկած զոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է։ Ինչպես երևում է, քաղաքի տոնական զարդարանքի վրա ծախսած միլիոնավոր դրամները չեն տալիս ցանկալի արդյունք։
Էկոնոմիկայի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, անցած ամիս Հայաստան է այցելել 139.5 հազար մարդ։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա հունվարին Հայաստան այցելել է 154.319 հազար մարդ։
2025 թվականի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%):