
Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատական խոսքի համար։
«Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է»,- հայտնեց Մելիքյանը և տեղեկացրեց, որ փափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։
«Մեղադրանք է ռաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասը, որը հետևյալն է՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում: Մեզ արգելվեց քրեական գործի վերաբերյալ մեզ հայտնի փաստարկները ներկայացնել, ասինքն սա փաստում է,որ Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար, ոչ մի այլ բանի համար, ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել
Այսպիսի արտահայտություններ են՝ քննադատություն, որտեղ ոչ հայոհոյանք կա, ոչ վիրավորանք։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել հանրային խոսքի իրավունքից»,-հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանին հրավիրել են Քննչական կոմիտե։
Հարակից հրապարակումներ`
- Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
- Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե