
«Կրթություն» թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում. Սերոբ Խաչատրյան
Կառավարությունը վերջին նիստերից մեկում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում ընդունեց «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու վերաբերյալ։
Հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով, թե բա Ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ:
«Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում»,-ասվում էր ԿԳՄՍ-ի հեղինակած որոշման հիմնավորման մեջ։
Panorama.am-ի հետ զրույցում ԵՊՀ դասախոս, «Կրթություն» շաբաթաթերթի նախկին խմբագիր Սերոբ Խաչատրյանը չհամաձայնեց ԿԳՄՍ-ի հիմնավորումների հետ։
«Ընդհանուր միտումն այնպիսին է, որ Հայաստանում տպագիր թերթերը գնալով պակասում են։ Այս պահին գրեթե ոչ մի համալսարան չունի տպագիր թերթ, չնայած նախկինում գրեթե բոլորն ունեին։ Պակասում են թեթի կրպակների թիվը, դրանք վերածվում է սրճի վաճառքի կետերի։
Այս ամեն ինչը մտահոգիչ է, քանի որ թերթ կարդալու մշակույթը շատ կարևոր է։ Ցանկալի կլիներ, որ կրթության նախարարությունը, այսպես ասած, որպես վերջին նմուշ, կարողանար պահպանել տպագիր թերթը, մանավանդ, որ այդ թերթը միշտ կարևորվել է Հայաստանում։ Այնտեղ հետաքրքիր հոդվածներ, վերլուծություններ տպագրելով՝ կարելի էր ահագին օգուտվ տալ դպրոցներին։
Այս ընդհանուր տեղնդենցի մեջ որոշվել է փակել թերթը, սակայն կարելի էր դիտարկել առցանց տարբերակով պահելը։
Իհարկե ափսոս էր, քանի որ թերթ կարդալը շատ կարևոր է, որովհետև շատ երկրներում, հատկապես զարգացած երվոպական պետություններում տեսնում ենք, որ մարդկանց մի զգալի մաս դեռ կարդում է այդ թերթերը։ Տպագիր թերթը, որպես պատասխանատու, ավելի արժեքավոր է, քան օնլայն հրապարակումները։ Թերթը փակելով՝ մենք ինչ-որ իմաստով պատասխանատվության գործոնն ենք հարվածի տակ դնում։
Մյուս կողմից էլ «Կրթություն»-ն այնպիսին էր, որ իր բաժանորդագրությամբ բավականին փակում էր իր ծախսերը, քանի որ, եթե միայն Հայաստանում առկա 1400 դպրոց բաժանորդագրվում են, արդեն մեծ թիվ էր»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։