
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. ԴՕԿ
Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դօկ» կուսակցությունը՝ աելացնելով, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։
«USArmenianews.com» լրատվական կայքը տեղեկացրել էր, որ, երեկ, փետրվարի 20-ին, երեկոյան, «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում) և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Վարդան Ղուկասյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: