
Մանկապարտեզները վաղն աշխատելու են. Ավինյան
«Մանկապարտեզները վաղը աշխատելու են, որպեսզի աշխատանքի գնացող ծնողները հնարավորություն ունենան երեխաներին թողնել»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա կոչ է անում մարդկանց վաղվա ընթացքում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ, վարել ավտոմեքենա, իսկ վարելու դեպքում միայն ձմեռային անվադողների դեպքում, քանի որ ամառային անվադողերը լուրջ խնդիրներ են ստեղծում։
«Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն իրենց աշխատանքը կազմակերպելու հեռավար կերպով, բոլորին խնդրում ենք հենց այդպես էլ իրականացնել, վաղը սպասվում է ամենաառատ տեղումների օրը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, վաղը՝ փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ամբողջ տարածքում թեթև մարդատար ավտոմեքենաների համար փակ ճանապարհներ չկան. ՏԿԵ նախարար
- Վաղը դպրոցներում դաս չկա
- Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. Գագիկ Սուրենյան
- Դուք ուզում եք ձյունը վայելեք, ձյուն մաքրողները չեն ուզու՞մ. կվայելեն, ձյան կարոտը կառնեն ու կմաքրեն. Բաբկեն Պիպոյան
- Շուտով կհայտսրարեն՝ հանգիստ եղեք, ձյունը ֆեյսբուքում է, իսկ Երևանում ամենը բնականոն ընթացքի մեջ է. Քրիստինա Վարդանյան