
Վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ
Այս գարնանը վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ։ Մասնավորապես, aliq.ge-ի փոխանցմամբ՝ մարտի վերջից երկրում կսկսեն գործել British Airways-ը, Transavia France-ը, easyJet-ը և Edelweiss-ը։
Ավելի կոնկրետ՝ British Airways-ը թռիչքները կսկսի մարտի 30-ից։ Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ։ Տեղեկատվության համաձայն՝ չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Էկոնոմ դասի մեկ ուղղությամբ տոմսի միջին արժեքը կկազմի 114 եվրո (327 լարի), իսկ բիզնես դասի համար՝ 406 եվրո (1165 լարի)։
Ֆրանսիական Transavia France ավիաընկերությունը ապրիլի 9-ից ուղիղ չվերթներ կսկսի Վրաստանից։ Ընկերությունը շաբաթական երկու անգամ ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի-Փարիզ երթուղով: Տոմսի միջին արժեքը 153 եվրո է (439 լարի)։
Բացի այդ, շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը շուկա դուրս կգա ապրիլի 12-ից։ Ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կիրականացնի Թբիլիսի-Ցյուրիխ-Թբիլիսի երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա միակողմանի ուղևորության միջին գինը տատանվում է 190 եվրոյից մինչև 450 եվրո (545 լարիից 1291 լարի)։