
Լիլիթ Գալստյանն ԵԱՀԿ ԽՎ-ում առաջարկել է առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Լիլիթ Գլստայանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ առաջարկելով ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքակ ղեկավարության նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը։
Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասել է.
«Հարգելի գործընկերներ,
Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռառմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ։ Նրանք 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են․ ագրեսիա, որի արդյունքում 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին։
Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն և վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը։ Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային և Քաղաքական և Քաղաքացիական իրավունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում։
1. Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների սոսկ հայ լինելու հանգամանքով։
2. Հակառակ բաց դատավարության մասին Բաքվի հայտարարության՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվամիջոցների մուտքը արգելված է։
3. Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։ Նրան իր մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել։
Ելնելով այս իրողություններից, ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները։
Այն կծառայի հետևյալ նպատակներին՝
• Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
• Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
• Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին
• Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները վկայում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին․ Աբրահամյան
- Մանե Թանդիլյանը դեսպանների ուշադրությունը հրավիրում է Ռուբեն Վարդանյանի հայտարարության վրա
- Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը
- Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien
- Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը