
Բուք, ձյուն , մերկասառույց. Ճանապարհների վիճակը՝ ժամը 9-ի դրությամբ
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր -Ստեփանավան, Ախուրյանից մինչև Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար-Ջուջևան, Ուշիից մինչև Ապարան ճանապարհահատվածները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Երթևեկության անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ամասիայի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածում, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։