
Հայր կարող է դառնալ տղամարդը, մայր՝ կինը. ԱՄՆ-ում նոր փաստաթղթի նախագիծ է շրջանառվում
ԱՄՆ Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում ամրագրել է՝ միայն տղամարդը կարող է հայր լինել, և միայն կինը կարող է մայր լինել: Մշակված նախագծի մասին գրում է CNN-ը։
Նոր փաստաթղթում նաև տրվել են սեռ, կին, աղջիկ, տղամարդ, տղա ու այլ բառերի հստակ ձևակերպումներ։ Օրինակ, նշվում է, որ կինն այն մարդն է, ում վերարտադրողական համակարգը ձվաբջիջ է արտադրում, իսկ տղամարդը այն մարդն է, ում վերարտադրողական համակարգը սերմնահեղուկ է արտադրում։
Նշվում է, որ Թրամփի վարչակազմն ամեն ջանք գործադրում է՝ կանխելու տրանսգենդերների ու նման այլ սեռական կողմնորոշում ունեցողների գոյությունը։ Սա կտրուկ շեղում է Բայդենի վարչակազմի փորձերից, որոնց նպատակն էր ստեղծել ավելի ներառական առողջապահական քաղաքականություն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ առողջապահության նախարար է նշանակվել Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը հայտնի է իր դավադրության տեսություններով։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան