
«Հրապարակ». Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունը դեռևս Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ է տրամադրում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին պատգամավոր, նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) դեռ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքի սեփականատերն է։ 2003-2007 թթ․ նա կարողացել է մասնավորեցնել Հանրապետության հրապարակին հարող այս պետական շենքը, և նրան պատկանող «Հանարդ» ընկերությունը Պետգույքի կառավարման վարչությանը, ֆիննախին վարձով տարածքներ էր տրամադրում, որի դիմաց պետբյուջեից մեծ գումարներ էին վճարում։ Հետո Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման համար, նա թաքնվեց իրավապահներից՝ մինչ օրս հետախուզվում է:
Թվում է, թե նախևառաջ հենց այդ շենքը պետք է վերադարձվեր պետությանը, սակայն պարզվում է՝ դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Եթե մասնավորեցման որոշումն անօրինական ճանաչվի, ապա մի քանի տասնյակ գործարարներ, որոնք այս տարածքում բիզնեսներ ունեն, կտուժեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան