
Կանգնել բարձր գոռացել եմ, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են. Արսեն Բաբայանի անեկդոտը՝ էդգար Ղազարյանի մեղադրանքի մասով
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Սովետական մի հայտնի անեկտոդ կա.
Մեկին 20 տարվա ազատազրկման են դատապարտում: Բանտում խցակիցը հարցնում է, թե ինչի՞ համար են 20 տարի տվել:
- Կանգնել եմ հրապարակի կենտրոնում ու բարձր գոռացել, որ կառավարության անդամների ուղիղ կեսը էշի մեկն են:
- Բայց դրա համար 20 տարի՞ են տալիս:
- Հա, ախպեր ջան: Հասարակական կարգը խախտելու համար 1 տարի, իսկ պետական գաղտնիք հրապարակելու համար 19 տարի:
Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել, որը նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան