
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնnվ հարձшկվել են կնոջ վրա
Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում կացնով զինված տղամարդը ներխուժել է տներից մեկն ու հարձակվել մի կնոջ վրա։ The Jerusalem Post-ը, հղում անելով Իսրայելի ազգային բժշկական ծառայությանը, գրում է, որ 50-անց կնոջը հայտնաբերել են ծանր վիճակում՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներով։ Կինը հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Թեև հարձակում գործելուց հետո տղամարդը դիմել է փախուստի, բայց նա հայտնաբերվել և ձերբակալվել է։
Այս պահին հարձակման դրդապատճառը պարզ չէ։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան