
Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- նշում են ՊՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան