
Էդգար Ղազարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից
Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Անկեղծ ասած՝ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան