
«Ժողովուրդ». ՔՊ չատում հրահանգ է իջեցվել սևացնել Գյումրու ընդդիմադիր թեկնածուներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սևացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներինArmLur.am-ը գրել էր, որ Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ն չատ է բացել՝ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը: Հիմա էլ «PR Գյումրի» չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել նոն-ստոպ հարցազրույցներ տալ, գրառումներ անել, որպեսզի սևացնեն մրցակիցներին:
Հիմա վարչապետի խոսնակից սկսած՝ գյումրեցի պատգամավորներ, Գյումրու ավագանու անդամներ, իրար հերթ չտալով, հարցազրույցներ են տալիս, գրառումներ անում ու ամենավերջին ձևով, կեղտոտ բառապաշարով վիրավորում են մյուս մրցակիցներին:
Այս կեղտոտ օպերացիայի գլխավոր դերերում էլ ՔՊ-ական տիկնայք են՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ու գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը, որոնք կես ժամը մեկ գրառումներ են անում ու վարկաբեկում համայնքապետի մյուս թեկնածուներին՝ մոռանալով իրենց իշխանական կարգավիճակի ու անթույլատրելի վարքագծի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան