
Իտալիան նվաuտաgnւgիչ է որակել Էստոնիայի «Եվրատեսիլի» երգը
Codacons կազմակերպության իտալացի իրավապաշտպանները նվաստացուցիչ են անվանել Espresso Macchiato երգը, որը էստոնացի ռեփեր Թոմի Քեշը պատրաստվում է կատարել Եվրատեսիլում։ The Guardian-ի հաղորդմամբ, նրանք պահանջել են արգելել երգի կատարումը մրցույթում, գրում է -ը։
kulturomania.ru-ն գրում է, որ երգը իտալերեն ու անգլերեն է։ Թոմի Քեշը երգը բեմում կատարում է մաֆիոզի կերպարով։ Codacons-ի ներկայացուցիչները նշել են, որ իրենք գնահատում են «գեղարվեստական արտահայտման ազատությունը», սակայն երգը «կարող է վիրավորել շատերին»:
Իրավապաշտպանները նշել են, որ երգը իտալացիներին կապում է սուրճի և սպագետիի մասին «հայտնի կարծրատիպերի» հետ։ Երգը նաև զուգահեռներ է պարունակում «մաֆիայի, ցուցադրական հարստության … և կազմակերպված հանցավորության հետ», -ասում են Codacons-ը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան