
Մարտուն Գրիգորյան. Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, չպետք է հանդուրժել
«Բոլորս գիտենք, մեծ հաշվով գյումրեցիների ձայնը խլված է։ Գյումրեցիներն ընտրել էին իրենց քաղաքապետին։ Տեսանք՝ ինչ եղավ։ «Բալասանյան» դաշինքը դադարեցրեց գործունեությունը, հրաժարական տվեց»,-խոսելով Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման պաճառների մասին՝ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը։
Նա ընդգծել է՝ չպետք է թույլ տալ ու հանդուրժել նման բաներ։
«Կառավարությունը չի ցանկանում աշխատել տվյալ համայնքի ղեկավարի հետ, և որոշում են, որ ճնշումների արդյունքում պիտի զրկեն տվյալ մարդկանց կառավարումից»,-իրավիճակը ներկայացրել է նա։
Որոշման այլ պատճառների մասին խոսելիս Մ. Գրիգորյանը հիշեցրել է, որ արդեն 18 տարի քաղաքականության մեջ է, որից 14-ը եղել է օրենսդիր մարմնում։ Այդ ընթացքում մշտապես բարձրաձայնել է Շիրակի, Գյումրիի խնդիրների մասին։
«Տեղյակ եմ Գյումրու բոլոր խնդիրներին։ Այդ տարիների ընթացքում փորձել եմ, հնարավոր ամեն բան արել եմ՝ մեր քաղաքի խնդիրներին լուծում տալու»,-նշել է Գրիգորյանը։
Իսկ քաղաքում խնդիրները շատ-շատ են՝ սկսած երկրաշարժի հետևանքով առաջացա/ ու դեռ լուծում չստացած սոցիալական խնդիրներից, մինչև վթարային շենքեր, պատշգամբներ, կամարներ։
«Երբ ասում են աղքատությունը մարդկանց գլխներում է, այդպես չէ։ Կա ռեալ խնդիր ու դրա հաղթահարումը չպետք է թողնել միայն մարդկանց վրա, պետք են տարբեր զարգացման ծրագրեր։ Մարդիկ միշտ լսել են նախընտրական խոստումներ, բայց մնացել են ձեռնունայն,չեն ուզում հավատալ։ 2016-ից Գյումրին կարծեք գտել է իր զարգացման ուղին՝ տուրիզմ, ցույց տրվեց Գյումրու պոտենցիալը։ Ցավոք, այսօր ոլորտը գնում է դեպի անկում, մինչդեռ դա պարգև էր։ Իմ թիվ մեկ խնդիրը լինելու է տուրիզմի զարգացումը։ Սուտ են թեզերը, թե տուրիզմով չենք կարողանալու քաղաք պահել, զարգացնել։ Գյումրին վերջին տարիներին սկսել է շնչել, աշխուժանալ։ Իմ թիմը տուրզիմի հետ կապված ունի շատ լուրջ ծրագիր, որով կկարողանանք Գյումրիին վերադարձնել փառքը, մեծացնել տուրիստների հոսքը։ Գյումրին ունի այդ պոտենցիալը։ Հիմա այդ բեռը մնացել է մասնավորի հույսին, քաղաքապետն ու քաղաքապետարանն այս առումով մեծ անելիք ունեն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում վախ բռնելու մինի օպերացիաների մեկնարկը տրված է․ Գյումրու քաղաքապետի թեկնածու
- Ե՞րբ կմեկնարկի Գյումրու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
- «Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան