
Գործող վարչախումբը հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը. Մենուա Սողոմոնյան
«Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր գերակայությունը չի սահմանել, այլ ընդհակառակը՝ մեր ազգային ինքնության մյուս հենասյուների՝ եկեղեցու, պատմության, մշակույթի և մյուսների շարքում մեծ հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը»,- Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։
Նա հիշեցրեց, որ ԳԱԱ իստիտուտներում աշխատում են գիտական կադրեր, որոնց տարակարգը բարձրացնելու համար ժամանակ առ ժամանակ ատեստավորվում են և 2023 թվականի դեկտեմբերի վերջին կառավարությունը ընդունեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, որով սահմանվում է, որ Web of Science միջազգային գիտատեղակատվական տեղեկագրի և Skopus հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածների հիման վրա է շնորհվելու գիտական աստիճանը։
«Սա խնդիր է այն տեսանկյունից, որ հայկական հանդեսներն այդ հարթակներում ընդգրկված չեն և հայալեզու այդպիսի հանդեսներ չկան, որ հայալեզու գիտական աշխատանքներ հրապարակվեն և ընդգրկված լինեն վերոնշյալ հարթակներում»,-հայտարարեց Սողոմոնյանը և հավելեց. «Երբ գիտնականի համար չափանիշը դրվում է միայն Web of Science-ը և Skopus-ը, այդ մարդը հայերեն լեզվով գիտական աշխատանք չի գրում, ինքն իր պլանը տալիս է անգլերենով, լավագույն դեպքում՝ ռուսերենով»։
Ըստ Սողոմոնյանի, այդ հարթակների հանդեսներ կան տարբեր երկրներում՝ իրենց լեզուներով, օրինակ՝ թուրքերենով պարսկերենով։
«Մեր պետությունը իր առաջ խնդիր չի դնում, որ մեր հանդեսները բարձրացնի միջազգային ցանցերի անդամ, տեղական մակարդակը բարձրացնել և այսպիսով հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց՝ վերածվելով զուտ կենցաղային լեզվի։
Ժամանակին Մեսրոպ Մաշտոցը երբ ստեղծեց հայերեն այբուբենը, այն նրա համար էր, որ համաշխարհային քաղաքակրթության հետ առնչվելիս, այդ բարիքները կարողնանաք յուրացնել, տեղայնացնել և մեր լեզվով ստեղծենք լեզվամտածողություն և գիտության տարբեր բնագավառներում այդ լեզվամտածողությունը հայերենով չի ստեղծվում»։
Մենուա Սողոմոնյանը նաև նկատեց, որ, Նիկոլ Փաշինյանը խոսելով Սահմանադրության փոփոխության մասին՝ հարվածի տակ է դնում անկախության հռչակագիրը, որտեղ ամրագրված է, որ Հայաստանը պետք է ունենա իր սեփական կրթական գիտական,մշակութային համակարգը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան