
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ, ըստ էության, բացառել է, որ Հայաստանը կարող է վերադառնալ Նոյեմբերի 9-ի համատեքստ:
Այս դեպքում միանգամայն լեգիտիմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Փաշինյանը հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից:
Մյուս կողմից, գոյություն չունեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան հարթակները:
Այս պարագայում, ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի կառավարությունը, եթե հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունները կա՜մ կապիտուլյացիայի «Ճանապարհային քարտեզ» են հիշեցնում, կա՜մ ադրբեջանական ներխուժման դուռ են բացում:
Ո՞ւմ և ինչի՞ համար է Նոյեմբերի 9-ի դեմոնիզացիան»։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան