
ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մի քանի անգամ գաղտնի հանդիպել են Շվեյցարիայում. Reuters
Reuters -ի աղբյուրների համաձայն՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Շվեյցարիայում կազմակերպած գաղտնի հանդիպումները տեղի են ունեցել անցած ամիսների ընթացքում, այդ թվում՝ անցած շաբաթ։
Reuters-ի զրուցակիցները բանակցությունները բնութագրել են որպես լրացուցիչ ուղի, որոշ շփումներ տեղի էին ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրությունների անցումային շրջանում։
Գործակալությունը գրում է, որ թեև այդ բանակցությունների մասնակիցներն ունեն դիվանագիտական և անվտանգության ոլորտի աշխատանքի փորձ, բայց նրանք պետական պաշտոնյաներ չեն, և միանշանակ պարզ չէ, թե արդյոք նրանք ուղարկվել են իրենց կառավարությունների կողմից։
Աղբյուրները հրաժարվել են նշել բանակցողների անունները: Բայց նրանք նշել են, որ Թրամփի փոքրաթիվ խորհրդականներ գիտեին հանդիպումների մասին։
«Բազմաթիվ այլ մանրամասներ մնում են անհայտ, այդ թվում՝ հանդիպումների օրակարգը, թե երբ են դրանք սկսվել և արդյոք ուկրաինացիները մասնակցել են: Բայց հանդիպումները ընդգծում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի կուլիսային ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը վերջ տալու ուղիներ գտնելու համար, չնայած Թրամփի նախորդի՝ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք պաշտոնական շփումների գրեթե սառեցմանը»,- գրում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրներից մեկը Շվեյցարիայի բանակցությունները բնութագրել է որպես «երկրորդ պլանի» քննարկումներ, այսինքն՝ ոչ պաշտոնական երկխոսություն, որն ուղղված է հաղորդակցության բարելավմանը և գաղափարների փոխանակմանը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկների մշակմանը։
Երկու աղբյուրներ հայտնել են, որ առնվազն մեկ հանդիպում տեղի է ունեցել Ժնևում անցյալ շաբաթ, մինչ Գերմանիան հյուրընկալում էր Մյունխենի անվտանգության համաժողովը:
Reuters-ը նշում է, որ մեկնաբանությունների համար կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի, Ուկրաինայի կառավարության և ՌԴ ԱԳՆ-ի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հարցումներին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը․ քաղաքագետ
- Թուրքիայի նախագահի կինը թուրք-ուկրաինական հարաբերությունները բարեկամական է համարել
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան