
Որդիս բանակից վերադարձավ, իրար հետ կարճ շատ կարևոր զրույց ունեցանք. Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշման մասին
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել է վերջին 15-20 օրվա ընթացքում։ News.am-ի հետ զրույցում Մխիթարյանը պատմել է՝ որոշումը կայացրել է որդու զորացրվելուց, նրա հետ զրուցելուց հետո։
«Որդիս բանակից վերադարձավ, բոլորի որդիներին ցանկանում եմ բարի վերադարձ։ Կարդացել էր այն հարցազրույցը, որտեղ ասել էի՝ չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ այդ ժամանակ խոսվում էր, որ դեկտեմբերին են լինելու ընտրությունները։ Ես Հայաստան վերադառնալու էի դեկտեմբերի 2-ին։ Ասացի՝ եթե այսպես արագ են անելու, ուրեմն ամեն ինչ սարքած է, պայմանավորված է, իրենք գիտեն՝ ով է մասնակցելու։ Չէի հասցնելու վերադասավորվել։ Հետո որդիս վերադարձավ, իրար հետ կարճ ու ինձ համար շատ կարևոր զրույց ունեցանք։ Ասեց՝ չեմ ուզում քո համար ասեն, որ մենակ խոսում ես, փորձի, կարող է ստացվի։ Իսկ իմ տղան գիտի՝ փորձելու եմ այնքան, մինչև ստացվի, այդպես էլ որոշումը կայացրել եմ»,-մանրամասնել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Վ. Ղուկասյանը մեղավոր է, ինչի՞ է էս ժողովրդավարության բաստիոնի շուշաթարշ ղեկավարը հիշում դրա մասին հենց ընտրարշավի մեկնարկից առաջ. Ռուբեն Մխիթարյան
- Ե՞րբ կմեկնարկի Գյումրու արտահերթ ընտրությունների քարոզարշավը
- Գյումրու 85-ամյա վարսավիրանոցը պետք է դառնա պարտադիր այցելության վայր. Ռուբեն Մխիթարյան
- Ձեր Սարիկը մեր Ձորիկին վնաս չէ. Ռուբեն Մխիթարյան
- Գյումրիում, Նիկոլը քաղաքապետարան է մուտքագրել բաց հարթակում ընդդիմախոսներին հայհոյող անգրագետ մի զանգվածի. Ռուբեն Մխիթարյան
- «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան