
Շատ դժվար կլինի Հայաստանին աջակցել «միջանցքի» հարցով, երբ վերջինս պատրաստ է այն տրամադրել. Սերգեյ Մելքոնյան
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում առկա հակասությունները հրապարակային դրսևորվեցին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումից հետո։ Ալիևի մեղադրական բազմաթիվ հայտարարություններին հետևեցին ՌԴ-ից բավական կոշտ պատասխաններ, ինչը չէր արվում նախկինում։ Ինչու ՀՀ իշխանությունները չեն օգտվում Բաքու-Մոսկվա և Բաքու-Թեհրան լարված հարաբերություններից, այլ վարում են նույն քաղաքականությունն ինչ Ադրբեջանում՝ օրակարգ են բերում եվրաինտեգրման օրենսդրական փաստաթուղթ, ինչը չեն ողջունում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Իրանում։
Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց Վերլուծաբան, APRI Armenia կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև
●Ադրբեջանի հանրապետությունն առաջին օրվանից արդեն հակառուսական էր։ Իրենց սահմանադրության մեջ կա հղում սահմանադրակ ակտին, որտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանը օկուպացված էր Ռուսաստանի կողմից, գաղութատիրական քաղաքականություն էր վարում Ադրբեջանի ժողովրդի դեմ և վերջինս տասնյակ տարիներ տառապում էր։ «Վերջապես Ադրբեջանն անկախացավ վատ ռուսներից»։
●Ադրբեջանից ամենալուրջ սպառնալիքներ կան Իրանի դեմ, բայց նա նաև Թեհրանի հետ զորավարժություններ է անցկացնում և ցույց է տալիս, որ ամեն ինչ լավ է։
●Ռուսաստանի տեսանկյունից 2022 թ.-ին ստորագրված փաստաթղթի նպատակը Թուրքիային բալանսավորելն էր, քանի որ 2021 թվականին Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին Շուշիի հռչակագիրը և Ռուսաստանին պետք էր ցույց տալ, որ նա տարածաշրջանում ունի ինչ-որ դիրքեր։
●Երբ Ադրբեջանում փակվում են ռուսական, կամ ՌԴ պետական կառույցներին կից կառույցները, և ռուսական կոմղից որևէ բացասական կտրուկ արձագանք չկա, ապա Ռուսաստանի պաշտոնական մոտեցումը փորձում են մեկ բառով ձևակերպել. «թյուրիմացություն»։
●Ռուսաստանում ռազմավարական մակարդակով դեռ պատրաստ չեն վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ վերջինս իրենց համար շատ կարևոր է տրանզիտային տեսանկյունից։
●Միևնույն ժամանակ մենք տեսանք դեպի Ադրբեջան կոշտ արձագանք Ռուսաստանի կողմից, մասնավորապես՝ Պրիմակովի։ Բացառում եմ, որ Պրիմակովը բաց խոսեր առանց խոսակցության անձանց հետ, որոնք որոշում են կայացնում Ռուսաստանում։ Հետևաբար, որոշ շրջանակներում արդեն այս մոտեցումը կա, որ Ադրբեջանն նաև վարում է հակառուսական քաղաքականություն և այն իրենց համար անընդունելի է։
●Ինքանթիռի հարցով Ռուսաստանը սխալ քայլ արեց՝ դժվար թե միտումնավոր, և Պուտինը զանգեց՝ չաշխատեց, մի հատ էլ հեռախոսազանգ տեղի ունեցավ՝ էլի չաշխատեց և Մոսկվայի տեսանկյունից մի քիչ անհասկանալի իրավիճակ է, որովհետև կար ձևաչափ, որի շրջանակներում մի կողմը կարող էր զիջել, մյուսն էլ, և ռուսաստանը միշտ զիջում է, իսկ Ադրբեջանը չի զիջում
●Շատ դժվար կլինի աջակցել Հայաստանին, այսպես կոչված «միջանցքի» հարցով, երբ Հայաստանն իր հայտարարություններով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է այդ միջանցքը տրամադրել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
- Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
- Արցախի հանձնումից 1 տարի անց շարունակում ենք ականատես լինել Թուրքիայի վերելքին և Ռուսաստանի անկմանը. Սերգեյ Մելքոնյան
- Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի՝ ձմռանը լեռներում զորավարժություններ անցկացնելով. Սերգեյ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան