
Տավուշի մարզում ապօրինի ծառահատումներին առնչվող դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. Դատախազություն
2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա¬կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ): Նման տվյալներ է հրապարակել Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը՝ ամփոփելով անցած տարին։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ):
Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք:
Նա նաև նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան