
Աղվես Ալիևն ու կկու Նիկոլը
Սոցիալական ցանցերը քանի օր է Թումանյանից են գրում, ու ամեն մեկը իր պարտքն ու յուրահատուկ խելքն է համարում գրել՝ Թումանյան են ցիտում, բայց չեն հասկանում մինչև վերջ...։
Երբ փոքր էի, հարցնում էի՝ իսկ ինչու կկու, կկուն բույն չունի, չէ՞, կկուն իր ձագերին չի խնամում։ Տարիներ շարունակ այդ հարցը անլուծելի էր, թեև արդեն չէի հարցնում։
Մին էլ ըհը՝ նիկոլն եկավ։ Անբուն բնավերը ոնց դարձավ համայն ձագերի մայր է, վարչապետ է, ինչ է։ Ինչ էր հասկանում կկուն բնից, ձագից, մայրությունից, որ հիմար էլ ասում ենք դրան։ Տեր էր դարձել ձագերի, բնում ֆռֆռում էր, մին էլ ընը՝ ալիևն եկավ, թե՝ էս սարն իմն է, Արցախն իմն է, էրմենիստանն իմն է, տուր, թե չէ պատերազմ կսկսեմ։
Ու անհայրենիք ու ծնողական պայքարից անգետ կկուն հերթով տալիս է։
Թե ասա՝ թռնեիր, գնայիր։ Կարող է երեք ձագ իրար հետ կարողանում էին աղվեսին կուլ չգնալ։ Էլ չեմ ասում՝ կացին կար թե չէ՝ դա էլ հարց է։
Էս էլ կկուն, էլի։
Ինչ կար չհասկանալու;
Մնաց ագռավի հարցը։ Երևի նոյյան է, չի գալիս՝ աշխարհը խառը, լեշը լիքը։
ԱՆահիտ Ոսկանյան, համառոտ հրապարակախոսություն
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան