
Երբ վիշապի գլուխներից մեկը խմող է
Անեկդոտը գիտե՞ք։
Գիշերը վիշապի մի գլուխը արթնանում է, տեսնում է գլուխներից մեկը օղի է խմում։ Արթնացնում է մյուսներին, թե.
- Տեսեք, տեսեք, սա մեզնից գաղտնի խմում է։
- Խմում է, թող խմի, քեզ ինչ,- զարմանում են գլուխները։
-Ոնց ինձ ինչ. Ինքը մենակ խմում է, հետո մենք բոլորս հետ ենք տալիս։
Շատ օրինակելի անեկդոտ է։
Երեկ ֆեյսբուքում ձյան թեմա էր։ Մտքեր կային, թե՝ այ, ինչպես ձյան ժամանակ, այնպես էլ պատերազմում. Մենք բոլորս չենք պարտվել, այլ... և այլն։ Իմացաք։
Ասել կուզեն՝ մենք չենք խմում, չենք պարտվել, ձյունն էլ մեր մեղքը չի։ Ձյունը չէ, բայց ճանապարհները մերն են։ Չենք կարող հանկարծ արթնացած գլուխների պես ասել՝ Ավինյանը խմում է, մեզ ինչ... Նիկոլը պատերազմը պարտվեց, մեզ ինչ...։
Իրենք խմում ենք, մենք ենք հետ տալիս, սա է խնդիրը։
Հիմա սրան որ պարտվել չեք ուզում ասել, ի՞նչ անուն պիտի տալ։
Անահիտ Ոսկանյան, համառոտ հրապարակախոսություն
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան