
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Ալբանիային
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում Տիրանայում մրցել է Ալբանիայի ընտրանու հետ և 91:70 հաշվով հաղթանակ է տարել:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 34 միավոր, կատարել 5 ռեբաունդ և 8 փոխանցում:
Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին մասնակցել է Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ: Մարզչական շտաբում ընդգրկված են եղել նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։
Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիան է, իսկ վերջին տեղում` Ալբանիան:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան